
Heading
Ինչպե՞ս ստեղծել NFT
Ի՞նչ է NFT-ն
NFT նշանակում է անփոխարկելի թոքեն․ թվային ակտիվ, որը կարելի է գնել, վաճառել և փոխանակել բլոկչեյնի վրա։ NFT-ներն ունիկալ ակտիվներ են, որոնք չեն կարող փոխարինվել։ Կան NFT-ներ ստեղծելու բազում եղանակներ, բայց որոշ հիմնական քայլեր ընդհանուր են բոլոր եղանակների համար:
Ինչու՞ են NFT-ներն այդքան հայտնի
NFT-ները հազվագյուտ ակտիվներ են, ուստի դրանց քանակը սահմանափակ է շրջանառության մեջ։ Դրանց հատկանիշները NFT-ները դարձնում են ավելի գրավիչ այն մարդկանց համար, որոնք ցանկանում են ներդրումներ կատարել ինչ-որ բանում, որն ավելին է, քան սովորական բաժնետոմսերն ու պարտատոմսերը։
NFT ստեղծելու համար նախ պետք է հասկանալ որոշ հասկացություններ, ինչպիսիք են՝ բլոկչեյնը, կրիպտոդրամապանակը, մինթինգը, լիսթինգը և ցանցի վճարը։
Բլոկչեյն
Բլոկչեյնը բոլորին հասանելի տվյալների բազա է, որը դժվարացնում կամ անհնար է դարձնում համակարգի թարմացումը, կոտրումը կամ խաբեությունը դրա ներսում։ Դա գործարքների թվային արձանագրություն է, որը վերարտադրվում և տարածվում է համակարգերի միջև։
Կրիպտոդրամապանակ
Կրիպտոարժույթների դրամանապանակը ծրագիր է կամ սարք, որը հնարավորություն է տալիս քեզ ուղարկելու, ստանալու և պահելու կրիպտոարժույթ։ Կրիպտոդրամապանակների կարևոր հատկանիշն այն է, որ բանալին այնտեղ գաղտնի է պահվում: Այս դրամապանակները լինում են տարբեր տեսակի՝ թվային, ապարատային և ծրագրային:
NFT շուկաներ կամ մարքեթփլեյսներ
NFT շուկաները հարթակներ են, որտեղ կատարվում են NFT-ների պահպանումը, դիտումը, վաճառքը և գնումը։ Կան բազում NFT շուկաներ, որոնք համախմբում են NFT էնտուզիաստներին մեկ վայրում։ Օրինակ` OpenSea-ն, Binance-ը, ftNFT-ն և այլք ներկայումս ամենահայտնի NFT մարքեթփլեյսներից են:
OpenSea-ն ամենամեծ NFT մարքեթփլեյսն է․ ունի ավելին քան 1 միլիոն գրանցված օգտատեր, և ամեն ամիս ավելի քան 120 միլիոն մարդ այցելում է կայք ։
Binance-ը կրիպտոարժույթների փոխանակման կետ է, որն ամենօրյա կրիպտոառևտրի ծավալով ամենամեծն է։ Հարթակը գործարկել է իր NFT շուկան 2021 թվականին։
ftNFT-ն մեկ այլ NFT մարքեթփլեյս է, որը գործարկվել է 2022 թվականին։ Ի տարբերություն վերոնշյալ շուկաների՝ ftNFT-ն վիճակահանության վրա հիմնված պատահական թվերի գեներացիայով կարգավորվող մարքեթփլեյս է: Սա նշանակում է, որ մարքեթփլեյսը թույլ է տալիս օգտատերերին գնելու NFT, գրանցվելու ftNFT խաղարկության և ստանալու դրամական մրցանակներ։ Ավելին՝ ftNFT-ն բացել է իր առաջին ֆիզիկական NFT խանութները Դուբայ մոլում (Dubai Mall) և Էմիրատների մոլում (Mall of the Emirates)։
Մինթինգ
NFT թոքեն ստեղծելու գործընթացը կոչվում է մինթինգ։ NFT-ների մինթինգը պահանջում է բլոկչեյնի օգտագործում՝ գործարքները գրանցելու և ստուգելու համար։ Այլ կերպ ասած՝ մինթինգը թվային արվեստի՝ բլոկչեյնի վրա պահպանումը և թվային ակտիվ դառնալն է։
Ցանցի վճար
Ցանցի վճարը գործարքի ծախսն է, որը վճարվում է բլոկչեյնն օգտագործելու համար։ Այն ապահովում է բլոկչեյնի աշխատանքը:
Քանի որ արդեն որոշակիորեն ծանոթ ես այս պարտադիր տերմիններին, ահա այն հիմնական քայլերը, որոնք անհրաժեշտ է կատարել NFT ստեղծելու համար։
Հասկացի՛ր, թե ինչ ես ուզում ստեղծել
Ինչպես արդեն գիտենք, NFT-ները լինում են տարբեր տեսակի՝ երգեր, թվիթներ, մեմեր, արվեստ, դոմեյններ և այլն։ NFT-ի ստեղծման գործընթացի առաջին և ամենակարևոր քայլը կատարելիս պետք է հասկանալ՝ ինչ ես ուզում ստեղծել։ Հիշի՛ր, թե որքան արժեքավոր և եզակի է քո NFT-ն։ Անհրաժեշտ է գիտակցել, որ NFT ստեղծելն ինքնանպատակ չէ և կարող է քեզ համար շահութաբեր չլինել։
Հասկացի՛ր, թե որտեղ ես ուզում ստեղծել բլոկչեյն
Եթե արդեն հասկացել ես, թե ինչ տեսակի NFT ես ուզում ստեղծել, ապա քո հաջորդ քայլը պետք է լինի բլոկչեյնի ընտրությունը։ Շուկայում կան տասնյակ բլոկչեյններ, որոնք ունեն իրենց սեփական էկոհամակարգը։ Օրինակ՝ Էթերիում (Ethereum), Սոլանա (Solana), Ռիփլ (Ripple), Կարդանո (Cardano) և այլն։
Նշված բլոկչեյններից յուրաքանչյուրն ունի իր առավելություններն ու նվերները։ Այնուամենայնիվ, այն NFT հարթակում, որը դու կընտրես հետագայում, գուցե հասանելի չլինեն քո ընտրած բլոկչեյնի NFT-ները։ Ուստի, այս հարցին նույնպես պետք է ուշադրություն դարձնել։
Օրինակ, OpenSea հարթակում հասանելի են հետևյալ բլոկչեյնների՝ Էթերիումի (Ethereum), Կլայտնի (Klaytn), Պոլիգոնի (Polygon) և Սոլանայի (Solana) NFT-ները: Մյուս կողմից՝ ftNFT-ում՝ որպես նոր հարթակի, հասանելի են միայն Էթերիում բլոկչեյնի վրա գտնվող NFT-ները։ Բայց ftNFT-ն շուտով կավելացնի ավելի շատ բլոկչեյններ և անգամ կունենա իր սեփականը։
Քո վերջնական ընտրությունը կախված կլինի քո իսկ նախասիրություններից:
Դրամապանակ
Այն բանից հետո, երբ կորոշես, թե որ բլոկչեյնն ես օգտագործելու, դու պետք է ունենաս թվային դրամապանակ, որտեղ հասանելի կլինեն ընտրված բլոկչեյնի վրա գտնվող NFT-ները։ Կան մի քանի հայտնի կրիպտոդրամապանակներ՝ Մետամասկ (Metamask), Քոինբեյզ (Coinbase), Թրասթ Ուոլեթ (Trust Wallet) և այլն։
Մետամասկն ապակենտրոնացված կրիպտոդրամապանակ է, որը հեշտացնում է բազմաթիվ հաշիվների ստեղծումը․ արդյունքում՝ դու կարողանում ես քո NFT-ներն առանձին պահել քո կրիպտոարժույթրից։ Եվ կամ ստեղծել եզակի հասցե՝ քո կողմից գնված NFT-ի համար։ Գրեթե բոլոր NFT շուկաներում հասանելի է Մետամասկ դրամապանակը։
Եվս մեկ թվային դրամապանակ է Քոինբեյզը, որն անվճար է և ունի շատ պարզ ինտերֆեյս։ Քոինբեյզ դրամապանակում հասանելի է կրիոպտորժույթների մեծամասնությունը:
Որոշ NFT շուկաներ՝ հիմնականում կենտրոնացվածները, ունեն իրենց սեփական դրամապանակը, ինչը օգտվողների փորձը դարձնում է ավելի հեշտ, քանի որ այլևս կարիք չի լինում ներբեռնելու ինչ-որ ծրագրեր կամ կատարելու բրաուզերի ընդլայնումներ։
Ընտրի՛ր Պլատֆորմը
Հասկանալով, թե ինչ ես ուզում ստեղծել և ընտրելով բլոկչեյնը՝ դու պետք է ընտրես հարթակ՝ NFT մարքեթփլեյս։ Ինչպես արդեն նշեցինք, կան բազմաթիվ NFT շուկաներ, հետևաբար դու կունենաս ընտրության լայն հնարավորություն։
Գրեթե բոլոր NFT հարթակները քեզ հնարավորություն են տալիս ստեղծելու քո սեփական NFT-ն։ Այնուհանդերձ, հարթակ ընտրելիս պետք է նեղացնել ընտրության շրջանակն ու հասկանալ՝ միթե տվյալ հարթակի ընձեռած հնարավորությունները թույլ են տալիս ստեղծելու քո ուզած NFT-ն․ չէ՞ որ որոշ NFT հարթակներ կարող են ընդունել միայն որոշակի տեսակի NFT:
NFT շուկաներին շատ հատուկ ոլորտային (մասնագիտացված) շուկաներից են, օրինակ, Սլոիկան (Sloika.xyz) և ՍուպեռՌեյրը (SuperRare)։ Սլոիկան ներկայացնում է միայն NFT լուսանկարներ։ Այնպես որ, եթե դու զբաղվում ես լուսանկարչությամբ, ապա սա կարող է լինել քո հաջորդ ձեռքբերումը։ ՍուպեռՌեյրը հիմնականում կենտրոնացված է արվեստի վրա և շատ բծախնդիր է արվեստագետների ընտրության հարցում։
NFT հարթակ ընտրելիս համոզվի՛ր, որ ուշադրություն ես դարձրել հետևյալ կետերին.
Անվտանգություն
Ընտրի՛ր NFT շուկա անվտանգության համընդհանուր չափանիշներով, որոնք հետագայում կպաշտպանեն քեզ խարդախ գործարքներից։ Անհրաժեշտ է երկքայլ նույնականացում և բարդ կոդավորում։ Ավելին՝ մարքեթփլեյսը պետք է պահանջի, որ դու ստեղծես գաղտնաբառ, որը կատարյալ ձևով պահպանվում է ֆիզիկական դաշտում։
Օգտատիրոջ Հարմարավետություն
Պաշտոնական կայքը չպետք է լինի շփոթեցնող կամ էլ բարդություններ առաջացնի կողմնորոշման հարցում։ Որոշակի տեղեկություններ փնտրելիս միգուցե բախվես այս խնդրին, ուստի, սա նույնպես հաշվի՛ առ։
Ցանցի վճար
Բլոկչեյնի յուրաքանչյուր գործարք, այդ թվում՝ արձանագրման գործընթացը, պահանջում է ցանցի վճար։ Եվ ուրեմն, NFT հարթակ ընտրելուց առաջ տեղեկացի՛ր հասանելի բլոկչեյնների, ցանցի վճարների և հավանական լրացուցիչ սպասարկման վճարների մասին։
Համայնք
Ի սկզբանե ոլորտ մուտք գործելիս անկասկած կլինեն անհասկանալի երևույթներ։ Կարևոր նշանակություն ունի այն փաստը, թե ինչպես է NFT մարքեթփլեյսը վերաբերվում իր համայնքին։ Օրինակ՝ շուկան տրամադրո՞ւմ է 24/7 օգնություն։
NFT-ի հետ կապված շատ օգտակար տեղեկություններ կարելի է գտնել նաև Թվիթերում (Twitter) և Դիսկորդում (Discord)։
Այժմ քայլ առ քայլ կծանոթանանք NFT-ների ստեղծման գործընթացին։
Ինչպե՞ս ստեղծել NFT
Հարթակն ընտրելուց հետո NFT-ների ստեղծումը շատ հեշտ է։
Ստորև ներկայացված քայլերով կարող ես տեսնել NFT-ի ստեղծման քայլերը ftNFT-ում։
- Մո՛ւտք գործիր ftNFT-ի քո հաշիվ,
- Մկնիկը տեղափոխի՛ր «Հաշիվ» պատկերի վրա,
- Սեղմի՛ր «Գնալ Իմ Հաշիվ» կոճակը,
- Սեղմի՛ր քո պրոֆիլի նկարի վերևում գտնվող «Ստեղծող» կոճակը,
- Լրացրո՛ւ պահանջվող ինֆորմացիան,
- Գնա՛ «Իմ NFT»-երը դաշտը,
- Սեղմի՛ր վերևի աջ անկյունում գտնվող «Ստեղծել իմ հավաքածուն» կոճակը,
- Լրացրո՛ւ պահանջվող դաշտերը։
Այստեղ անհրաժեշտ է անվանում տալ քո NFT-ին, նկարագրել այն և տեղադրել համապատասխան կատեգորիայում։ Փորձի՛ր լինել հնարավորին չափ ստեղծագործ։
- Սեղմի՛ր «Ստեղծել Հավաքածու» կոճակը,
- Սեղմի՛ր «Իմ Հավաքածուներ» բաժնի ներքևում գտնվող «Ստեղծված Հավաքածու» կոճակը,
- Սեղմի՛ր «Ստեղծել Նոր NFT» վերևի աջ անկյունում,
- Ներբեռնի՛ր ֆայլը (PNG, GIF, WEBP, MP4 կամ MP3: Առավելագույնը՝ 100 ՄԲ):
Տվյալ ֆայլը հետագայում դառնալու է NFT, ուստի եթե ուզում ես կատարել փոփոխություններ, արա՛ դրանք նախքան բեռնելը։
- Փոփոխի՛ր բեռնված ֆայլի հատկությունները,
- Ընտրի՛ր մինթինգի մեթոդը,
- Լրացրո՛ւ պահանջվող ինֆորմացիան,
- Ահա և վերջ:
Հաջորդը լիսթինգի (ցուցակագրման) ընթացքն է, եթե ստեղծել ես NFT այն վաճառքի հանելու համար: Սովորաբար NFT վաճառքի հանելը շատ պարզ է և NFT հարթակները մեծ մասամբ հնարավորություն են տալիս անելու դա անվճար։ Այն պահին, երբ քո NFT-ն ստեղծված է և գտնվում է քո դրամապանակում, պարզապես սեղմի՛ր «Վաճառել» կոճակը, մուտքագրի՛ր արժեքը, որով ցանկանում ես վաճառել, և նշի՛ր վաճառքի տևողությունը։
Ապա անհրաժեշտ է քո թվային դրամապանակում կատարել մի շարք գործարքներ, այդ թվում՝ գործարքների վճարումը ընտրած բլոկչեյնում։ Կախված NFT հարթակի քո ընտրությունից՝ վճարները կարող են լինել տարբեր։
Այս հոդվածում ամփոփված են բոլոր պարտադիր քայլերն ու պայմանները, որոնք պետք է իմանալ NFT ստեղծելու համար։
Եթե դեռ ունես հարցեր, ուղարկի՛ր մեզ էլեկտրոնային նամակ։
NFT-ները դեռևս զարգացող ակտիվներ են: Վերոնշյալ նյութում ներկայացված տեղեկությունը պետք չէ ընկալել որպես ներդրումային կամ ֆինանսական խորհրդատվություն: Կատարի՛ր խորքային հետազոտություն, որ տեղեկացված որոշումներ կայացնես NFT-ի հետ առնչվող որևէ գործողություն կատարելիս։