միացեք և շահեք •  Անսահման մրցանակներ • միացեք և շահեք • Անսահման մրցանակներ • միացեք և շահեք •  Անսահման մրցանակներ • միացեք և շահեք •  Անսահման մրցանակներ • միացեք և շահեք •  Անսահման մրցանակներ •

միացեք և շահեք •  Անսահման մրցանակներ • միացեք և շահեք •  Անսահման մրցանակներ • միացեք և շահեք •  Անսահման մրցանակներ • միացեք և շահեք •  Անսահման մրցանակներ • միացեք և շահեք •  Անսահման մրցանակներ •

միացեք և շահեք •  Անսահման մրցանակներ • միացեք և շահեք •  Անսահման մրցանակներ • միացեք և շահեք •  Անսահման մրցանակներ • միացեք և շահեք •  Անսահման մրցանակներ • միացեք և շահեք •  Անսահման մրցանակներ •

միացեք և շահեք •  Անսահման մրցանակներ • միացեք և շահեք •  Անսահման մրցանակներ • միացեք և շահեք •  Անսահման մրցանակներ • միացեք և շահեք •  Անսահման մրցանակներ • միացեք և շահեք •  Անսահման մրցանակներ •

Heading

Ինչպես գնել և վաճառել NFT-ներ

Տարիներ առաջ դժվար էր պատկերացնել, որ մի օր հնարավոր կլինի գնել և վաճառել թվային արվեստ կրիպտոարժույթներով։ Այս դեպքում էլ NFT-ները հեղափոխություն են արելժամանակակից արվեստի աշխարհում։


Այժմ արտիստները ստեղծում են իրենց NFT-ները, տեղադրում են դրանք բլոկչեյնների վրա և օգտագործելով կրիպտո՝ վաճառում կամ գնում են այլ NFT-ներ։


NFT-ների թրեյդինգն արագ զարգացող ոլորտ է, որն օրեցօր ավելի մեծ ուշադրության է արժանանում։ Եթե արդեն փորձառու եք կրիպտոարժույթների ոլորտում կամ ունեք որոշ բազային գիտելիքներ, ապա NFT թրեյդինգի ընկալումն ավելի հեշտ կլինի Ձեզ համար։ Այս ուշագրավ ոլորտի մասին հավելյալ տեղեկություններ ստանալու համար շարունակեք կարդալ մեր՝ NFT-ներ գնելու և վաճառելու մասին օգտակար ուղեցույցը։

Ի՞նչ է NFT-ն

NFT-ները թվային ակտիվներ են, որոնք արտահայտվում են տարբեր ձևաչափերով՝ PNG, JPEG, MP4 և այլն։ Թոքենները գեներացվում են եզակի նույնականացմամբ, որն ուղղակիորեն կապված է բլոկչեյնի հասցեի հետ։ Դրանք բլոկչեյնում տեղադրելուց հետո հավաստագրված սեփականատերերը կարող են մարքեթփլեյսերից գնել և վաճառել NFT-ներ։


Ի՞նչ է մինթինգը

Բլոկչեյնում NFT-ի տեղադրման ամբողջ գործընթացը կոչվում է մինթինգ։ Երբ NFT-ն արդեն պատրաստ է, պետք է մուտքագրել դրա մետատվյալները բլոկչեյնի վրա։ Անհրաժեշտ է տրամադրել NFT-ի անվանումը, ստեղծողի տվյալները, տալ նկարագրություն և այլ կարևոր տեղեկություններ։


Ինչպե՞ս օգտագործել NFT-ները

NFT մարքեթփլեյսում կա NFT-ների օգտագործման երկու հիմնական տարբերակ՝ ստեղծել և վաճառել կամ գնել և վերավաճառել երկրորդային մարքեթփլեյսերում։


Եթե Դուք արտիստ եք, ապա կարող եք կիրառելտարբեր մարքեթփլեյսերի գործիքները տվյալհարթակում NFT-ներ ստեղծելու համար կամ բեռնել արդեն իսկ գոյություն ունեցող շոշափելի թոքենները։


Եթե Դուք կոլեկցիոներ եք, ապա մարքեթփլեյսերը կհեշտացնեն NFT-ների որոնման և թրեյդինգի գործընթացը։

Գնել և վաճառել

Թրեյդինգը NFT-ների հետ աշխատելու ամենահեշտ ճանապարհն է։ Դուք գնում և վաճառում եք արդեն թողարկված թվային ակտիվները՝ սեփականը ստեղծելու փոխարեն, ինչն ավելի քիչ ժամանակ է պահանջում։

Ինչպե՞ս գնել NFT

Ահա թե ինչպես կարելի է գնել արդեն իսկ գոյություն ունեցող NFT-ներ։

Ընտրեք հարթակը

NFT-ները հասանելի են բազմաթիվ հարթակներում և NFT մարքեթփլեյսերում։ Որոշ հարթակներ մուտք գործելու համար անհրաժեշտ է գրանցում և օգտատիրոջ նույնականացում՝ նախքան NFT գնելը։ Կան նաևհարթակներ, որտեղ հնարավոր է բաց թողնել գրանցման գործըթնացը։ Հարթակի ընտրությունը պետք է հիմնված լինի բացառապես Ձեր նախասիրությունների վրա, բայց մինչև ընտրելը ուշադրություն դարձրեք դրա անվտանգությանը, թափանցիկությանը, 24/7 հաճախորդների աջակցությանը և օգտագործման հարմարավետությանը։

Ստեղծեք հաշիվ

Ինչպես արդեն նշեցինք, որոշ հարթակներ պահանջում են գրանցում, ուստի անհրաժեշտ է հետևել համապատասխան հրահանգներին և գրանցվել։ Հիշեք օգտագործված էլ․ փոստի հասցեն ու գաղտնաբառը՝ հետագայում խնդրահարույց իրավիճակներից խուսափելու համար։


Ստեղծեք դրամապանակ

Գաղտնիք չէ, որ ինչ-որ բան գնելու համար անհրաժեշտ է գումար։ Յուրաքանչյուր մարքեթփլեյս և NFT հարթակ պահանջում է ստեղծել դրամապանակ ու այն միացնել Ձեր հաշվին ։ Որոշ մարքեթփլեյսեր արդեն ունեն դրամապանակներ, ինչը նշանակում է, որ պետք է կատարել դեպոզիտ։ Օրինակ ftFTN-ն ունի իր սեփական դրամապանակը, որն արդեն իսկ կցված է օգտատիրոջ հաշվին, և մնում է միայն մուտքագրել գումարը։


KYC (Ճանաչեք Ձեր հաճախորդին)

Նշված բոլոր քայլերը կատարելուցհետո համակարգը կարող է պահանջել անցնել KYC և նույնականացման վերիֆիկացիա։ Սա ընտրովի է․ոչ բոլոր NFT մարքեթփլեյսերն են պահանջում KYC։


Ընտրեք NFT

Հաջորդ քայլը գերադասելիNFT կամ NFT հավաքածու ընտրելն է։ Համացանցում կան հազարավոր տարբերակներ․ ճիշտ ընտրություն կատարելը դժվար գործընթաց է։ Ընտրեք լավ հեղինակություն ունեցող NFT, քանի որ համայնքի լավ արձագանքի դեպքում Ձեր թոքենը ժամանակի ընթացքում կպահպանի իր արժեքը։ Ստուգեք նաև արժեքը և տվյալները ։ Կատարեք հետազոտություն՝ պարզելու համար NFT-ի կամ NFT հավաքածուի աճի հեռանկարները։


Ինչպե՞ս վաճառել NFT

Նախևառաջ, NFT-ի համար պետք է աճուրդ կազմակերպել։ Կախված ընտրված հարթակից՝ աճուրդի ընթացակարգը կարող է տարբերվել, սակայն եթե Ձեր NFT-ն արդեն հարթակում է, ապա դա նույնքան պարզ է, որքան «Վաճառել» կոճակը սեղմելը։


Օրինակ, որպես NFT ստեղծող՝ Դուք հնարավորություն ունեք սահմանելու արժեք Ձեր NFT-ի համար, այն աճուրդի հանելու ու տեսնելու, թե ով է ավելի շատ գումար առաջարկում, կամ էլ ընդունելու արժեքը մեկ այլ գնորդից։


NFT-ի տեղադրման վճարները կարող են տարբերվել՝ կախված բլոկչեյնից, որի վրա աշխատում է NFT հարթակը։ NFT-ն վաճառքի ներկայացնելուց հետո վաճառողը ստանում էծանուցում և գումար իր կրիպտոդրամապանակին։


Ստեղծել և վաճառել

NFT-ների ստեղծումը և վաճառքը NFT թրեյդինգի մեկ այլ տարբերակ է։ Ամենակարևորն այնպիսի NFT ստեղծելն է, որը հետաքրքրություն կառաջացնիNFT համայնքում։ Անհրաժեշտ է հետազոտությել և գտնել թիրախային լսարան Ձեր NFT-ների համար։


Եթե արդեն որոշել եք NFT-ի տեսակը, Ձեր հաջորդ քայլը բլոկչեյն ընտրելն է։ Կան բազմաթիվ բլոկչեյններ, ինչպես՝ ՝ Էթերիում, Սոլանա, Ռիփլ և այլն։ Նախապես պետք է ստուգել նաև նախընտրած բլոկչեյնի հասանելիությունը Ձեր ընտրած մարքեթփլեյսում։ Մարքեթփլեյսի ընտրությունն էլ շատ կարևոր է։ Լավ Մարքեթփլեյսը հիմնականում ինտուիտիվ է, անվտանգ, թափանցիկ և օգտատիրոջը հարմար։


Այժմ հասանելի են հեղինակություն վայելող թոփ NFT մարքեթփլեյսեր, որոնք արժի ճանաչել։


Եթե որոշել եք ստեղծել և վաճառել, ապա անհրաժեշտ է առաջխաղացնել Ձեր նախագիծը սոցիալական հարթակներում։ Կարող եք օգտագործել ցանկացած սոցիալական հարթակ, բայց նախընտրելի է սկսել Twitter-ից և Discord-ից։


NFT-ների թրեյդինգը երկրորդային շուկայում

Դուք արդեն գիտեք՝ինչպես ստեղծել և վաճառել NFT․ ճիշտ ժամանակն է ուսումնասիրել NFT թրեյդինգի գործընթացը երկրորդային մարքեթփլեյսերում։


Ինչպես կատարել հետազոտություն

Եթե որոշել եք գնել և վաճառել NFT-ներ երկրորդային մարքեթփլեյսերում, ահա մի քանի կարևոր կետ, որոնք կօգնեն հետազոտության ընթացքում։


Արվեստ

NFT-ն թվային արվեստի տեսակ է և կարող է արտահայտվել լուսանկարի, գեղանկարի, երաժշտության, ֆիլմի տեսքով և ոչ միայն։ Անհրաժեշտ է ուսումնասիրել՝ որքանով է տվյալ արվեստի գործը/ճյուղը հայտնի ու պահանջված։ Ուսումնասիրեք արտիստին ու պարզեք նրա՝ ոլորտում հայտնի կամ նորեկ լինելը։ Մի՛ մոռացեք նաև NFT-ի որակի, եզակիության և արժեքի մասին։


Թիմ

Հավաքածուներ թողարկած թիմը կարևոր դեր է խաղում։ Ճշտեք, թե թիմակիցներն ինչմասնագիտական փորձ ունեն, ինչNFT-ներ են ներկայացնում և որքան հաջողակ ու ճանաչված են մարքեթփլեյսում։


Ճանապարհային քարտեզ

NFT-ի ճանապարհային քարտեզը նման է հավաքածուի բիզնես պլանի։ Այն քայլ առ քայլ ներկայացնում է, թե ինչպես է թիմը թողարկելու հավաքածուն, աշխատելու այն հաջողելու ուղղությամբ ու թե ինչ հավանական արձագանք է տալու լսարանը հավաքածուի թողարկումից հետո։


Համայնք

Այս փուլում պետքէ ուսումնասիրել հավաքածուի սոցիալական էջերը, եթե կան։ Ստուգեք՝ էջն ո՞ւնի որդյոք իրական հետևորդներ, ու կարդացեք նրանց կարծիքները։ Յուրաքանչյուր մարքեթփլեյսում իրական մարդկանց կարծիքները շատ կարևոր են հավաքածուի մասին կարծիք կազմելու և դրա արժեքը հասկանալու համար։


Հավաքածուի գործընկերները

Հավաքածուի հաջողությունն ապահովող գործոններից են գործընկերները։ Փնտրեք տեղեկություն տվյալ հավաքածուին աջակցող ընկերությունների և բիզնեսների մասին։

Օգտատերերի սահմանափակ ցուցակն (Whitelist) ընդդեմ երկրորդային շուկայի

Կարևոր է հասկանալը երկրորդային մարքեթփլեյսում թրեյդինգի ցիկլը, որը հիմնականում բաղկացած է հետևյալ գործընթացներից:


Ուայթլիսթ մինթ

Եթե ուզումեք միայն գնել և վաճառել, ապա ուայթլիսթն ամենալավ տարբերակնէ, քանի որ հնարավոր է այն ձեռք բերել սկզբնական ամենացածր արժեքով։ Ի տարբերություն պետական մինթի՝ ուայթլիսթը հնարավորություն է տալիս մինթ անելու լավագույն/ամենահարմար ժամային գոտում և խուսափելու բարձր ցանցի վճարներից։։ Բայց անհատական NFT-ի մինթն ամենաբարդն է․ եթե ուայթլիսթում չեք, ապա չեք կարող մուտք գործել նախամինթային կայք և մինթ անել առանձին՝ նախքանհանրայնացնելը։ Հետևաբարսկզբում անհրաժեշտ է հասկանալ՝ ինչպես տեղ ապահովել/զբաղեցնել ուայթլիսթում։ Տարբեր կայքերում ուայթլիսթում տեղ տրամադրելու համար կան տարբեր պահանջներ։


Հանրային մինթ

Եթե չի հաջողվելտեղ ապահովել ուայթլիսթում, դեռևս կարող եքկատարել հանրային մինթ։ Գուցե անհատական մինթիցփոքր-ինչ ավելի թանկ արժենա Չկա նաև երաշխիք, որ Դուք կկարողանաք մինթ անել Ձեր NFT-ները․հնարավոր է՝ տեղերը լինեն սահմանափակ ու սպառվենվայրկյանների ընթացքում։


Երկրորդական շուկա։ Մինթ արված NFT-ների մի մասը կարող է հասանելի լինել երկրորդական մարքեթփլեյսերում՝ հատկապես հանրային մինթից հետո, երբմարդիկ փորձում են վաճառել դրանք արագ շահույթ ստանալու կամ նախնական ներդրումներն ապահովելու/անվտանգ պահելու համար։


Ցանցային պատերազմները (gas wars) շատ տարածված են և տեղի են ունենում գրեթե բոլոր հայտնի NFT հավաքածուների հետ հանրային մինթի ժամանակ։ Եթե ուզում եք գնել NFT՝ խուսափելով ցանցային պատերազմներից, ապա երկրորդական շուկան հենց Ձեզ համար է: Այնուամենայնիվ, հավաքածուի գները կարող են բարձրանալ թողարկումից հետո, ինչը նշանակում է, որպետք է հետևել նախընտրելի հավաքածուին։


Թողարկում։ Այս գործընթացում շատերըշահագրգռված են NFT գնելով՝ ստանալու համար եզակի NFT կամ 1/1 NFT: Հարկ է նշել, որ թողարկման ամսաթվերը տարբեր հավաքածուների դեպքում տարբեր են։ Օրինակ՝ ըստ նախագծի՝ հավաքածուն կարելի է թողարկել մինթից անմիջապես հետո կամ ընտրել թողարկման հանրայնացման ամսաթիվը։


Ըստ այս տրամաբանության՝ ցանկալի է, որ հավաքածուն լինի/համարվի բացառապես եզակի և մինչև հանրային դառնալը կրի բարձր արժեքներ։ Թողարկումից հետո գինն իջնում է, քանի որ մարդիկ վաճառում են սովորական NFT-ները և փորձում են գնել եզակի NFT-ներ կամ այլևս չեն գնում։

Ամփոփում

Ընդհանուր առմամբ խորհուրդ է տրվում ներկայացնել NFT-ները վաճառքի այն ժամանակահատվածում, երբ ցանցի վճարը ցածր է։ Դա կփաստի, որ Դուք արդեն կատարել եք վճարումները և Ձեր NFT-ի վաճառքի ժամանակ կխուսափեք ցանցի շատ բարձր գին վճարելուց։ Անհրաժեշտ է նաև ընտրել ճիշտ գին՝ հիմնվելով հավաքածուի արդյունքների և շուկայի պայմանների վրա։ Դրանից ելնելով՝ պետք է հասկանալ Ձեր NFT-ի եզակիությունը, որը կարող է ստուգվել հավելվածների կամ կայքերի միջոցով կամ էլ հենց այն մարքեթփլեյսում, որն օգտագործում եք։ Բացի այդ՝ կարող եք ծանոթանալ նմանատիպ հավաքածուների այլ NFT-ների արժեքներին։


Այս հոդվածը NFT-ների թրեյդինգի ներածությունն է։ Հուսով ենք, որ այն կօգնի Ձեզ գիտելիքներ ձեռք բերել NFT թրեյդինգի վերաբերյալև օգտագործել դրանք հօգուտ Ձեզ։ Կարող եք ծանոթանալ նաև NFT թրեյդինգի ռազմավարություններին/ստրատեգիաներին և ուղեցույցների առցանց նյութերին։ Բայցինչպես մենք սիրում ենք ասել՝ DYOR - Կատարե՛ք/Արե՛ք Ձեր սեփական հետազոտությունը (Do Your Own Research):


*NFT-ները դեռևս ձևավորվող և զարգացող ակտիվներ են: Վերոնշյալ նյութում ներկայացված ինֆորմացիան պետք չէ ընկալել որպես ներդրումային կամ ֆինանսական խորհուրդ: Կատարեք Ձեր խորքային հետազոտությունը NFT-ների հետ առնչվող որևէ գործողություն կատարելուց կամ որոշում կայացնելուց առաջ: